Մամուլ 4 տարի առաջ - 08:34 23-06-2022

Մեքենաների առուվաճառքի սիրահարը. ով է նշանակվել Նոր Նորքի ղեկավար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին` Արմեն Մհերյանին: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան Մհերյանի մասին: Պարզվում է՝ Մհերյանը մինչ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար նշանակվելը Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ է զբաղեցրել. վերջերս նա զբաղեցրել է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալի պաշտոնը: Ավելին՝ Արմեն Մհերյանը, պարզվում է, սեր ունի ավտոմեքենա գնելու եւ վաճառելու հետ, համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում նրա՝ 2021 թվականի ունեցվածքի ու գույքի տարեկան հայտարարագրից:
Մհերյանը նախորդ տարի միայն 3 ավտոմեքենա է վաճառել: Ըստ պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրի՝ Մհերյանը վաճառել է 2017 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա 14 հազար դոլարով: Բացի այս, նա 1 մլն 950 հազար դրամով վաճառել է 2014 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա եւ 14 հազար 500 դոլարով՝ 2012 թվականի արտադրության Ford: Սրան զուգահեռ նկատենք, որ Մհերյանն անցյալ տարի գնել է 2018 թվականի արտադրության Ford 3 մլն դրամով, Vaz` 50 հազար դրամով, Tօyota` 100 հազար դրամով:
Թե ինչպես է պաշտոնյան հաջողեցրել 100 հազար դրամով կամ 50 հազար դրամով ավտոմեքենա գնել, հայտնի չէ: Բայց սա դեռ ամենը չէ. Մհերյանը 2019 թվականին Արաբկիր վարչական շրջանում մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ է գնել, նաեւ մեկ ավտոտնակ Մհերյանն ունի Նոր Նորքում: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 2013 դոլար, իսկ կանխիկ գումար ունեցել է 2 մլն դրամի եւ 32 հազար դոլարի չափով»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան