Երևան +26°
Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 23:06 22-06-2022

Հայրենասիրության ստամոքսային եւ արժեքային նրբերանգները

Այն հոգեբանական ու արժեքային դեգրադացիան, որ իր հետ բերեց Նիկոլ Փաշինյանը, քերելու, վերացնելու համար տասնամյակներ է պահանջելու: Ի վերջո, մեր բոլոր խնդիրների լուծման բանալին լավ կրթությունն է: Մեզ նախ եւ առաջ արժեքների հեղափոխություն է անհրաժեշտ, որ հայ հանրությունը հրաժարվի Դոգ լսելուց ու միլիոնավոր դիտումներ չապահովի նրա հայհոյախառն տեսանյութերի համար, որ նրա արտահայտությունները թեւավոր խոսքեր չդառնան, ու երիտասարդները TikTok-յան իրենց կարճ տեսանյութերը չձայնավորեն Վարդան Ղուկասյան-Դոգի ձայնով:

Մեզ կրթության մեջ անշահախնդիր ներդրումներ անող անհատներ են անհրաժեշտ, ոչ թե օլիգարխներ, որ տարբեր հեռուստաալիքներով կշեփորեն իրենց թաղի երիտասարդներին տրված խրախուսական կրթաթոշակները ու այդ մասին վատ ձեւակերպված նախադասություններով ինքնագոհ հարցազրույցներ կտան: Մեզ լավ իմաստով մտավորականներ են պետք:

Օրինակ՝ 1913 թ. բազմաշնորհ արվեստագետ, բանաստեղծ եւ փիլիսոփա, Բենգալի գրական լեզվի հիմնադիր Ռաբինդրանաթ Թագորը իր Նոբելյան մրցանակի դրամական մասը տրամադրեց իր հիմնած դպրոցի զարգացմանն ու կատարելագործմանը, որի հիմքի վրա ստեղծվել էր անվճար համալսարան։

Իսկ ինչ են անում մերոնք,երբ փող են ունենում: Այո՛, ճիշտ է՝ կա՛մ լրատվամիջոց են բացում, կա՛մ կուսակցություն հիմնում: Եվ եղածների միջից ումի՞ց է պակաս Դոն Պիպոն, որ մի կուսակցություն կամ շարժում էլ ինքը չհիմնի, հատկապես, որ քրեաօլիգարխիկ համակարգը տասնամյակներով Հայաստանի համար այցեքարտային է դարձել: Այս համատեքսում բոլորն իրենց գործունեությունն արդարացնում են՝ հղում անելով հայրենասիրության վրա:

Իսկ հայրենասիրության ամենատպավորիչ բնորոշումն այսօր տվել է կրթական ֆորումի մասնակից մի արցախցի աղջնակ: Նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում եւ Արցախում հայրենասիրությունը հիմնականում կենացների, հայրենասիրական երգեր լսելու ու նման ֆիլմեր նայելու մակարդակի վրա է, մինչդեռ պետք է հիմնված լիներ հայրենաճանաչության վրա: Դպրոցականը ցանկություն է հայտնել, որ իրական, ոչ ճռճռան հայրենասիրության մասին դպրոցներում խոսեն տարրական դասարաններից, թե չէ, ըստ նրա, ստացվում է՝ դպրոցներում սովորեցրածը մեր նախնիների սխալների պատճառով կորցրած հողերի հայրենասիրություն է:

Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը
17:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման