Երևան +16°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:59 22-06-2022

Վրաստանին պետք է պատժեն այն պատճառով, որ երկրում պատերազմ չկա՞. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով խորհրդարանում, կրկին հայտարարել է, որ Ուկրաինան ստանում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, քանի որ պատերազմի մեջ է։

Միևնույն ժամանակ, Վրաստանի շատ քաղաքացիներ, վարչապետի խոսքով, վիրավորված են վրացական հայտի վերաբերյալ Բրյուսելի որոշումից։

«Վրաստանին պետք է պատժեն այն պատճառով, որ երկրում պատերազմ չկա՞։ Ինչպե՞ս դա հասկանալ»,- ասել է Ղարիբաշվիլին՝ առաջացնելով ընդդիմության վրդովմունքը։

Եվրաինտեգրման թեմայով ելույթ ունեցող վարչապետին մի քանի անգամ ընդհատել են ընդդիմադիր պատգամավորները։