Արտաքին 4 տարի առաջ - 09:27 22-06-2022

Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Ստամբուլում. Milliyet

Ստամբուլում հաջորդ շաբաթ կարող են բանակցություններ անցկացվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև՝ Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցով, գրում է Milliyet պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի շրջապատին մոտ կանգնած աղբյուրներին։

Բանակցային խմբի կազմը դեռևս հայտնի չէ։ Պարբերականը գրում է, որ հանդիպմանը կարող են մասնակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցով Թուրքիայի հետ շփումները և հավելել, որ բանակցություններին կմասնակցեն ՌԴ ՊՆ-ի ներկայացուցիչները։

ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը հնարավոր բանակցությունների կոնկրետ ժամկետ դեռ չի նշել։ Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել իրավիճակը, սակայն ավելի վաղ մտավախություն էր հայտնել, որ Ռուսաստանը կարող է նավահանգիստների ապաշրջափակումն օգտագործել Օդեսայի վրա հարձակվելու համար։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին