Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:43 21-06-2022

23 մլն ԵՊՀ-ից` «Փաշինյանի մեծարման երեկոյի» համար. կողքից ֆինանսավորողներ էլ են եղել

Ինչպես հայտնի է, հունիսի 15-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Այդ միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դեսպաններ և այլք։ Հետագայում պարզվեց, որ միջոցառումը ավելի շատ Նիկոլ Փաշինյանին փառաբանելու համար է եղել, միջոցառման սկզբում նույնիսկ դրանից օրեր առաջ մահացած ռեկտոր Արամ Սիմոնյանի հիշատակը լռությամբ չեն հարգել։

Oragir.news-ին հասած տեղեկությունների համաձայն՝ միջոցառումը կազմակերպելու համար Հովհաննիսյանը դիմել է գործարարներին եւ գումարներ խնդրել։ Մենք ԵՊՀ ռեկտորին գրավոր հարցում էինք ուղարկել՝ հարցնելով, թե ինչ միջոցներով է կազմակերպվել այդ միջոցառումը, արդյոք գործարարները գումարներ նվիրաբերել են միջոցառման կազմակերպմար համար, եթե նվիրաբերել են, ապա իրե՞նց նախաձեռնությամբ, թե՞ ռեկտորի խնդրանք-դիմումով։ Հովհաննես Հովհաննիսյանը, ի պատասխան, նախ ներկայացրել է ԵՊՀ բյուջեից ծախսված գումարի չափը։

«2022 թ. հունիսի 15-ին Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը կազմակերպվել է ԵՊՀ-ի ֆինանսական միջոցների և հրավիրյալ մի քանի գործընկեր-կազմակերպությունների աջակցության հաշվին: ԵՊՀ-ի կողմից ծախսված գումարի ընդհանուր չափը կազմել է 23 141 250 ՀՀ դրամ, որը նախատեսված է եղել ԵՊՀ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվով: Միջոցառման կազմակերպիչն ընտրվել է էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Միջոցառման հովանավոր-գործընկերների ցուցաբերած աջակցության վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այդ կազմակերպություններից»,- պատասխանել է Հովհաննիսյանը։

Այսպիսով՝ ԵՊՀ ռեկտորը հաստատում է, որ օգնողներ էլ են եղել, իսկ թե որո՞նք են այդ կազմակերպությունները, ռեկտորը չի հայտնել։

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում