Արտաքին 4 տարի առաջ - 13:07 21-06-2022

Եվրոպական երկրները պատրաստ են վերագործարկել ածուխով աշխատող էլեկտրակայանները

Ռուսական բնական գազի եվրոպացի խոշոր սպառողները որպես լրացուցիչ տարբերակ ածուխով աշխատող էլեկտրակայանները վերագործարկելու ծրագրեր են մշակում՝ ռուսական բնական գազի մատակարարումների կտրուկ կրճատման կամ դադարեցման դեպքում, հաղորդում է Reuters-ը։

Երկուշաբթի օրը Նիդեռլանդների կառավարությունը հայտարարեց ածուխով աշխատող էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության սահմանափակումների վերացման և էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի ծրագրի առաջին փուլի իրականացման մասին։ Reuters-ի փոխանցմամբ, Իտալիան կարող է արտակարգ էներգետիկ ռեժիմ մտցնել այն բանից հետո, երբ երկուշաբթի ռուսական «Գազպրոմը» հայտարարեց, որ բնական գազի մատակարարման Իտալիայի պահանջները միայն մասամբ կբավարարվեն։ Ռուսական բնական գազի Եվրոպայի ամենամեծ սպառողը՝ Գերմանիան, հայտարարել է, որ պատրաստ է վերագործարկել ածուխով աշխատող էլեկտրակայանները, որոնցից շատերը վաղուց փակվել էին և մոտ ապագայում պետք է ապամոնտաժվեին։ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պիտեր Հաբեկը որոշումը «ցավոտ» է անվանել, բայց անհրաժեշտ, քանի որ բնական գազի անբավարարության դեպքում հաջորդ ձմռանը երկիրը կարող է «քաղաքական մակարդակով շանտաժի» առարկա դառնալ։ Ավստրիայի կառավարությունը հաստատել է բնական գազով աշխատող էլեկտրակայանները կրկին ածուխով շահագործելու ծրագիրը։

Անցած շաբաթ «Գազպրոմը» նվազեցրել է «Հյուսիսային հոսք 1» գազատարով մատակարարվող բնական գազի ծավալը՝ պնդելով, որ անհապաղ վերադարձվեն վերանորոգման նպատակով Կանադայի Siemens գործարանում գտնվող գազի մղման սարքավորումները։ Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչները նշում են, որ Մոսկվան արհեստական ​​պատրվակ է օգտագործում գազի մատակարարումները կրճատելու համար։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է

Ձեզ գուցե հետաքրքրի