Ներքին 4 տարի առաջ - 13:05 21-06-2022

Վահան Քերոբյանն այցելել է Խոզերի գենետիկական կենտրոն

Հունիսի 20-ին նախարար Վահան Քերոբյանը՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամում և Կոտայքի մարզում գտնվող Խոզերի գենետիկական կենտրոնում։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հիմնադրամում շրջայցի ընթացքում կառույցի ղեկավար Գագիկ Սարդարյանը պաշտոնյաներին ներկայացրել է CARD-ի գործունեությունը, հիմնադրամի տարբեր բաժինների աշխատանքները:

Քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին և դրանց արդյունքներին, ինչպես նաև տեղեկացվել, որ հիմնադրամը հիմնականում իրականացնում է անասնաբուծությանը, բանջարաբուծության զարգացմանը, կաթի արտադրության և վերամշակման զարգացմանը, ինչպես նաև գինեգործության և ջերմատնային արտադրությանն ուղղված ծրագրերը։ Հատկապես կարևորվել են խոզաբուծության և այծաբուծության ոլորտում իրականացված ծրագրերը։

Վահան Քերոբյանն իր հերթին անդրադարձել է գյուղատնտեսական պետական օժանդակության ծրագրերի կարևորությանը, հատկապես շեշտը դնելով խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման, ինչպես նաև «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրերի վրա։
Այնուհետև Գագիկ Սարդարյանի և CARD հիմնադրամի Անասնաբուժության և Անասնաբուծության բաժնի ղեկավար Արման Օհանյանի ուղեկցությամբ Վահան Քերոբյանն ու Արման Խոջոյանն այցելել են տարածաշրջանում եզակի Խոզերի գենետիկական կենտրոն, որին կից գործում է նաև Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն։
Խոզերի գենետիկական կենտրոնի ստեղծման նպատակն է Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում խոզաբուծությամբ զբաղվող տնտեսություններին բարձրարժեք գենետիկական հատկանիշներով օժտված տոհմանյութի մատակարարումը և խոզերի արհեստական սերմնավորման աշխատանքների կազմակերպումը։
Այցի ավարտին նախարարը ներկայացրել է ոլորտի զարգացման իր տեսլականը և հույս հայտնել, որ հիմնադրամի հետ համագործակցության առկա փորձը կընդլայնվի և կամրապնդվի նոր հաջողված ծրագրերով ու նախաձեռնություններով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին