Մամուլ 4 տարի առաջ - 08:32 21-06-2022

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ ոստիկանական պատնեշից այն կողմ ․Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ապարանի դեպքերի կապակցությամբ դիմադրության շարժումը երեկ հանրահավաք ու երթ արեց։ ՔՊ գրասենյակի մոտ, որտեղ մի քանի շերտ ոստիկանական պատնեշ էր, ընդդիմադիրները ելույթներ ունեցան, կարմիր ներկ լցրեցին՝ որպես արյան նշան, եւ խաղալիք զենք դրեցին ու շարժվեցին դեպի ԱԱԾ եւ ոստիկանություն, քանի որ սպանվածներից մեկն ԱԱԾ ծառայող է եղել։ Ոստիկանության շենքի մոտ մոմավառություն արեցին՝ հարգելով արյունոտ հաշվեհարդարի զոհերի հիշատակը։

Հիշեցնենք, որ միջադեպի պատճառը եղել է Փաշինյանի հասցեին հայհոյանքը, կրակողներն ԱԺ պատգամավորի եւ փոխմարզպետի հարազատներն են։ Երկու անձ զոհվել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, չորս հոգի մարմնական վնասվածքներ ունեն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին