Ներքին 4 տարի առաջ - 19:57 20-06-2022

Խեղաթյուրված և աղավաղված է. ՔՊ-ականները հրաժարվում են ՀՀ նախագահի՝ Պուտինին ասված խոսքը մեկնաբանելուց

Հունիսի 17-ին «Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով 2022»-ի շրջանակներում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել էր, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին, ինչը մեծ քննադատությունների արժանացավ։

«Ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին 2020թ., այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Լավրովի հետ, երբ նա Երևանում էր։ Հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու հնարավորության մասին առաջին անգամ հայտարարել էր Վ. Պուտինը և զարմանք հայտնել հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ։ Հետագայում դա փաստել էր ԱԱԾ ժ/պ Մ. Համբարձումյանը, ԳՇ պետ Օ. Գասպարյանը, և այլք։ Ն. Փաշինյանը հետագայում փորձել էր մանիպուլացնել հարցը ու, ինչպես հաճախ է պատահում, է´լ ավելի ծանրացրել վիճակը»-այս մասին հունիսի 17-ին «Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով 2022»-ի շրջանակներում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Թե ինչպես են մեկնաբանում իշխանության ներկայացուցիչները նախագահի այս հայտարարությունը, Oragir.news-ը փորձեց պարզել ՔՊ-ական պատգամավորներից։

Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին շաբաթվա ընթացքում բավականին վատառողջ է եղել և հետևաբար չի կարող ասել, որ ամենայն լրջությամբ ու խորությամբ չի հետևել անցքերին, ուստի խնդրեց չմեկնաբանել․ «Հիմա տեղյակ չեմ. ճիշտն ասած տեղյակ էլ լինեի, նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել նախագահին»։

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ չի մեկնաբանում. «Ես հիմա հիվանդանոցում եմ, պրոցեդուրաներ եմ ընդունում։ Չեմ կարող ասել»։

Մեկ այլ ՔՊ-ական՝ Բաբկեն Թունյանն էլ հրաժավեց մեկնաբանել՝ ասելով. «Ինձ էս պահին հարմար չի պատասխանել, մեկ ուրիշին հարցրեք»։

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մանրամասներին չի տիրապետում, ըստ այդմ էլ չի կարող կարծիք հայտել. «Ես անգամ չգիտեմ էլ՝ ինչ լուրեր են շրջանառվում, և ընդհանրապես չեմ պատրաստվում մեկնաբանել սոցցանցերի լուրերը, քանի որ դրանք խեղաթյուրված և աղավաղված են, ով ինչ ուզում, մատուցում է, ում ոնց ձեռք ա տալիս, այդպես էլ մատուցում է։ Բայց քանի որ հանդիպման մանրամասներին, տեքստին ամբողջությամբ չեմ տիրապետում, որովհետև կարող են տեքստից վերցնել առանձին հատվածներ ու մեկնաբանվի, մեկնաբանությունը լրիվ այլ լինի, քան ամբողջական տեքստում է։ Ես ոչ այնտեղի տեքստին եմ ծանոթ, ոչ էլ մեր։ Հիմա որ մեկնաբանեմ, սխալ կստացվի։ Ի՞նչ մեկնաբանեմ։ Պետք է ծանոթանալ տեքստին ու հասկանալ, թե ինչ կոնտեքստում է ասել ու արվել։ Նախագահը միտված է պետության շահերը պաշտպանելու և վստահ եմ, որ ինքը պետականամետ արտահայտությունների ջատագովն է և այդ ուղղությամբ գիծը պահում է»։

Մեկ այլ ՔՊ-ական՝ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ այժմ ԵԽԽՎ-ում է, Ստրասբուրգում վեհաժողովի է մասնակցում․ «Մանրամասներին տեղյակ չեմ»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան