Ներքին 3 տարի առաջ - 14:58 20-06-2022

«Արցախի հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» աշխատությունը կներկայացնի կարևոր փաստեր Արցախի մասին. Դավիթ Բաբայան

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ «Արցախի հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» աշխատության շնորհանդեսը:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նշեց, որ աշխատությունը պարունակում է Արցախի մասին փաստեր և խորհուրդներ առանցքային գաղափարների և բանալի հասկացությունների վերաբերյալ: Վերջին մեկ տարվա ընթացքում Արցախի արտգործնախարարությունում իր գործառույթների հետ մեկտեղ աշխատանքներ էր տանում նաև այս աշխատության վրա:

«Սա տեղեկատու, կամ հանգրագիտարանատիպ մի աշխատություն է, որն օգտակար կլինի քաղաքական, հասարակական, ԶԼՄ ներկայացուցիչների և գիտակրթական շրջանակների համար: Ներկայացված են տարբեր գործընթացներ, փաստեր: Աշխատությունը բաղկացած է մի քանի մասից: Առաջին մասը պատմական հասկացությունն է: Երբեմն կան բացեր, օրինակ, թե ի՞նչ է Արցախը և ի՞նչ է Ղարաբաղը: Ես համոզված եմ, որ հասարակության գերակշիռ մասը դրանք չի տարբերակում: Դրա համար մենք փորձել ենք ներկայացնել այս ամենը, որ եթե մարդ պատմաբան չլինի, գոնե այս տարբերակով կարողանա ճիշտ և հավաստի տեղեկություն ստանալ»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ գիրքը գունավոր է, կան քարտեզներ: Այնտեղ կա պատմական Արցախը, Ղարաբաղ հասկացության մասին տեղեկություն, Լեռնային և Դաշտային Ղարաբաղների տեղն ու դերը Հայոց պատմության և մեր դիվանագիտության պատմության մեջ: Արցախը մեծ և վճռորոշ դեր է խաղացել Հայոց պատմության և դիվանագիտական պատմության մեջ:

«Ներկայացված են մի շարք կարևոր հասկացություններ, որոնք ամենաշատն են շահարկվում հատկապես Ադրբեջանի կողմից: Խոսում ենք Խոջալուի մասին: Պետք է նշեմ, որ Արցախը միակ երկիրն է աշխարհում, որը չունի սահմաններ: Մեր սահմանները վերածվել են շփման գծի: Աշխատության մեջ կարճ ներկայացված է այն, ինչը պետք է իմանալ, և թե ինչպես պետք է պայքարել ադրբեջանական «փաստարկների» դեմ և մեր ազգային շահերից ելնելով մեր քաղաքականությունը վարել»,-ասաց Բաբայանը:
Անդրադառնալով աշխատության երկրորդ մասին՝ նա ասաց, որ այստեղ ներկայացված են նաև մարդասիրական ասպեկտներ՝ փախստականներ, գերիներ և այլն: Ներկայացված է Ադրբեջանական կողմի ուժային փորձերը տարբեր ժամանակահատվածներում՝ սկսած 1918-ից մինչև 2020 թվականի վերջին պատերազմը, ահաբեկիչների ներգրավումը և, իհարկե, մշակութային ցեղասպանությունը: Այսինքն, այն բոլոր գաղափարները, որոնց մասին մենք մշտապես խոսում են:
Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ երրորդ մասում անդրադառնում են Արցախի հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային հասկացությանը. ի՞նչ է ընդհանրապես մեր արտաքին քաղաքական փիլիսոփայությունը, ի՞նչ հիմքերի վրա է հիմնված, միջազգային ճանաչման գործընթացը, ռազմաքաղաքական ներուժը, ի՞նչ սյուբեկտներ և երկրներ են ճանաչել Արցախի հանրապետությունը:

«Այս աշխատությունն ընդհանրական փոքրիկ հանրագիտարան է բոլոր կարևոր առանցքային գաղափարների և հասկացությունների վերաբերյալ: Մենք այժմ սկսել ենք ռուսերեն թարգմանությունը, քանի որ պահանջարկը կա: Ամենայն հավանականությամբ՝ կթարգմանենք նաև անգլերեն: Թարգմանության ավարտից հետո նպատակ ունենք տպագրել երկու թարգմանություններն էլ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»