Ներքին 4 տարի առաջ - 18:51 19-06-2022

Արտակ Բեգլարյանը ողջունել է Հաղորտիի «Մունք» տեխնոդպրոցի մեկնարկը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 18-ին Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում մասնակցել է «Մունք» տեխնոդպրոցի բացման արարողությանը:

Պետական նախարարը, ողջունելով «Ես» կրթական հիմնադրամի կողմից հիմնված տեխնոդպրոցի նախաձեռնությունը, իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Ուրախ եմ, որ հետպատերազմյան իրականության մեջ այս նախաձեռնությունը կարճ ժամկետում կյանքի կոչվեց՝ ի շնորհիվ նախաձեռնող ու սրտացավ կազմակերպիչների ու աջակիցների: Այս տեխնոդպրոցն օրինակելի մոդել է թե՛ արդիական կրթություն ապահովելու, թե՛ համայնքային զարգացման համար, որի շնորհիվ, համոզված եմ, Հաղորտիում և հարակից բնակավայրերում կրթական ու զարգացման մեծ հաջողություններ են արձանագրվելու:

Կառավարությունը կանգնած է նման նախաձեռնությունների կողքին, քանի որ դրանք ամրացնում են Արցախի ռազմավարական զարգացման հիմքերը, և սա լավ օրինակ է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության»:

«Ես» կրթական հիմնադրամի տնօրեն և տեխնոդպրոցի նախաձեռնող Աշոտ Ավանեսյանը ներկայացրել է կառույցի հնարավորություններըն ու ծրագրերը՝ ընդգծելով բոլոր աջակիցների, այդ թվում՝ Արցախի կառավարության, ՌեԱրմենիա հարթակի և Ավրորա մարդասիրական նախաձեռնությունների կարևոր ներդրումը դրա կայացման գործում:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան