Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:00 19-06-2022

Պաշտոնյան գիտակցում է ազգային շահը, բայց դրա դեմ է գործում

2001-ի սեպտեմբերին Երևանի փողոցների «լյուկերի» կափարիչները զոդեցին։ Պուտինն էր գալիս «Գույք պարտքի դիմաց» հակահայկական գործարքը թևի տակ։ Այցից առաջ ձերբակալվեց Ազատ Արշակյանը։ Ռուսները, հավանաբար, վախենում էին, որանկախության համար պայքարած, լեգենդար կենսագրություն ունեցող մարդը, որը զենք ունի պահած, պոտենցիալ սպառնալիք է։

Եկավ Լավրովը 2022-ին։ Այցից առաջ ձերբակալվեցին մի քանի տասնյակ մարդիկ տարբեր կուսակցություններից։ Նույն վախն է։ Այս տարվա 2-րդ կեսին սպասվում է Պուտինի այցը։ Ենթադրելի է, որ ձերբակալվածների մի մասին, ազգանվեր մարդկանց կպահեն անազատության մեջ մինչև Պուտինը գա-գնա։

Երեկ Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Եթե ՀՀ նախագահն առաջնորդվեր ազգային շահերով, ապա պիտի բարձրացներ ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս բերման, լյուստրացիայի, դեկոմունիզացիայի, ՀՀ կարևոր ենթակառուցվածքները ՌԴ ենթակայությունից դուրս բերելու հարցերը, առաջին հերթին՝ հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցը։ Սակայն տարածված պաշտոնական տեղեկատվության մեջ այս հարցերի մասին հիշատակում չկա։

Հանրային խոսույթում երկու տեսակետ կա, թե ինչու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ազգային շահերով չի առաջնորդվում։ Մարդկանց մեծ մասը խիստ դատապարտում է նրանց, համարում ռուսական գործակալ, երբեմն՝ դավաճան։ Մարդկանց մի մասն էլ արդարացնում է պաշտոնյայի ապազգային դիրքորոշումը, քանի որ թյուրիմացաբար կարծում է, թե ՀՀ-ն ռուսական ազդեցության տակ է։ Հետևաբար՝ ՀՀ պաշտոնյան, թեև գիտակցում է ազգային շահը, բայց վախենում է ազգային շահերով առաջնորդվել։

Ազգային շահերով չառաջնորդվող պաշտոնյային ռուսական գործակալ համարողը չիհամագործակցում իշխանությունների հետ, չի ազդում քաղաքականության որոշման վրա։ Արդյունքում՝ իշխանություն մուտք են գործում ազգային շահերի դեմ գնալն արդարացնողները։ Պաշտոնյա է դառնում նա, ով գիտակցում է ազգային շահը, բայց դրա դեմ է գործում։ Օրինակ՝ ցանկացած պաշտոնյա գիտի, որ ՌԴ-ն թուրքերի և ադրբեջանցիների լավ կամ վատ եղբայրն է, ՌԴ նախագահն է սանձազերծել 44-օրյա պատերազմը, նա է կազմել 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության տեքստը։ Եթե այս մասին չեն խոսում, ապա առիթ են տալիս, որ իրենց ռուսական գործակալ համարեն։ Գուցե պաշտոնյան վախենո՞ւմ է, որ եթե առաջնորդվի անկախության կանխավարկածով ու ճիշտը խոսի, ապա ռուսները կվախենան իրենից և Պուտինի հաջորդ այցի ժամանակ ճաղերի հետևում կհայտնվի ինքը։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար