Արտաքին 4 տարի առաջ - 10:23 19-06-2022

Ջոնսոնը Արևմուտքին հորդորել է պատրաստվել Ուկրաինայում բազմամյա հակամարտության

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը արևմտյան դաշնակիցներին հորդորել է նախապատրաստվել Ուկրաինայում ձգձգվող հակամարտության, որը կարող է մի քանի տարի տևել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sunday Times-ին։

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի խոսքով, Արևմուտքը «պետք է պատրաստվի երկարատև պատերազմի», քանի որ, ըստ նրա, Ռուսաստանի իշխանությունները «հյուծող մարտավարություն են կիրառում»։

«Մեծ Բրիտանիայի և մեր ընկերների պատասխանը պետք է լինի երաշխիքների տրամադրումն առ այն, որ Ուկրաինան կունենա ռազմավարական ամրություն՝ (բարդ իրավիճակում) գոյատևելու և ժամանակի ընթացքում հաղթելու համար»,- հորդորել է Ջոնսոնը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Կիևի իշխանություններին աջակցելու հարցում արևմտյան երկրների վճռականությունը չպետք է թուլանա։

Հունիսի 17-ին Ջոնսոնը Կիև է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու նպատակով։ Բանակցությունների ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է, որ Լոնդոնը Կիևին ռազմավարական օգնություն կտրամադրի փողի և ծանր սպառազինության մատակարարման տեսքով, որպեսզի ուկրաինական բանակը կարողանա վերադարձնել ներկայում ՌԴ կողմից բռնազավթված տարածքները։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ջոնսոնի Կիև ուղևորությունը դժգոհություն է առաջացրել նրա կուսակիցների շրջանում, քանի որ նա Դոնկաստեր քաղաքում պետք է ելույթ ունենար պահպանողականների համաժողովում, սակայն կտրուկ փոխել է իր ծրագրերը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի