Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 4 տարի առաջ - 23:36 18-06-2022

Մայրաքաղաքում պատահական քար պետք է գցած չլինի․ քանդակագործը՝ Օհան Դուրյանի արձանի նախագծի մասին

«Մարդ, երբ նման ինչ-որ գործ է հանձն առնում, որ նման մարդու քանդակ կատարի և խորհուրդ տա, պետք է անցած ճանապարհ ունենա։ ես միշտ ասել եմ, որ քաղաքները պետք է ունենան գլխավոր ճարտարապետ և նկարիչ, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է մայրաքաղաքին։ Մայրաքաղաքում պատահական քար պետք է գցած չլինի, մի հատ ծաղկաման պետք է պատահաբար դրված չլինի»։ Այս մասին այսօր Օragir.news-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Ռաֆայել Ջավախյանը՝ անդրադառնալով Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում Օհան Դուրյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան էջում նկար էր հրապարակել կից գրությամբ, որ Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում մտադրություն կա Օհան Դուրյանի հիշատակը հավերժացնող այս հուշարձանը տեղադրել։

«Կարծիք հայտնել Օհան Դուրյանի քանդակի մասին ինձ համար շատ դժվար է, բայց ես հիացել եմ Օհան Դուրյանի քանդակը «Կոմիտասի անվան պանթեոնում» տեսնելիս։ Ես հիացել եմ, քանդակի մեջ երաժշտություն եմ տեսել։ Արվեստ, մշակույթ․ ես ամեն ինչ եմ տեսել այդ քանդակի մեջ, ես գիտեմ՝ այդ քանդակը ինչ մեծ ճանապարհ է անցել, որ հասել է այդտեղ։ Եվ այսօր շատ-շատ վայրերում, ցավոք սրտի, այդպես է․ շինություն կկառուցեն, քանդակ կկառուցեն, պատը կներկեն, նոր վերջում աղմուկ կբարձրացնեն, թե էս ինչ արինք, էս ոնց արինք։ Ով ինչքան փող ուզում է, տալիս է և իր ուզած տեղում ինչ ուզում դնում է, ուզած ձևի ներկում է, ինչը չի կարելի․ չէ՞ որ մենք մշակույթ ենք ներկայացնում և պարծենում ենք, որ հայ ենք, չէ՞։ Դա ամենա-ամենան է, բայց բանից պարզվում է՝ ոչ մի բան էլ չէ»,- ասաց Ջավախյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե որպես քանդակագործ՝ մասնագիտորեն ինչ գնահատականի կարժանացնի քանդակը։ Քնադակագործը նաև հավելեց․ «Քանդակի նկարը տեսա, բայց ոչ մի բան չեմ կարող ասել, սիրուն չի, որ քանդակագործը քանդակի մասին ինչ-որ բան ասի, դրա վերաբերյալ կարծիք պետք է կազմի հանձնաժողովը։ Հանձնաժողովում 8 և ավելի մարդիկ են լինում Մշակույթի նախարարությունից, Ազգային պատկերասրահից, Նկարիչների միությունից, նման հանձնախումբ պետք է լինի, և նրանք պետք է կարծիք կազմեն, ոչ թե ինչ-որ մեկը, ում գտնում են փողոցում, ով քանդակից ընդհանրապես ոչինչ չի հասկանում։ Հանձնաժողովը պետք է գնահատի և հիմնավորի»։

Իսկ մեր հարցին, թե արդյոք քանդակի տեղը ճիշտ է ընտրված, պե՞տք է այն տեղադրել Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում, քանդակագործն ասաց․ «Տեղադրմանը դեմ չեմ, բայց այնտեղ մասշտաբային խնդիրներ կարող են առաջանալ, դրա համար առաջին հերթին պետք է ճարտարապետը խոսի։ Մի՞թե նման ձևով, այդ մեծ Օպերայի սրահի մոտ ինչ-որ նման բան, չգիտեմ՝ որտեղ պետք է տեղադրեն, որ նայվի։ Առաջին խոսքն այդտեղ ճարտարապետինն է՝ քանդակի չափերի հետ կապված, այդտեղ Թումանյանի արձանն է տեղադրված, նայեք այդ արձանի հզորությունը, նրանց կողքին պետք է այնպիսի քանդակ տեղադրվի, որ ոչ մի բանի ո՛չ խանգարի, ո՛չ էլ ավելորդություն դառնա։ Ամեն մեկը իր տեղում պետք է լինի։ Նման մարդու քանդակ, անշուշտ, այդտեղ կարելի է, բայց այդ ամենը պետք է արվի գրագետ ձևով»,- ասաց Ջավախյանը։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար

Ձեզ գուցե հետաքրքրի