Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 21:03 17-06-2022

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ փետրվարի 22-ին ամենաբարձր մակարդակով ստորագրված՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման համատեքստում»,- ասվում է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային մի շարք թեմաներ, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի շրջանակում Ռուսաստանի միջնորդությամբ համապատասխան աշխատանքի կարևորությունը:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին