copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:25 17-06-2022

Էկոնոմիկայի նախարարը և Տյումենի մարզի նահանգապետը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորը ստորագրել են միջազգային տնտեսական, հումանիտար և զբոսաշրջային կապերի զարգացման վերաբերյալ համագործակցության հուշագիր, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Վահան Քերոբյանը նշել է, որ այս փաստաթղթի ստորագրումը կնպաստի ներդրումների փոխադարձ ներգրավմանը։

Հուշագիրը նոր քայլ կլինի երկու երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացման գործում:

Ամենից շատ դիտված