Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 14:00 17-06-2022

4 տարի առաջ ծնունդների թիվը 735-ով ավել էր, 4 տարի հետո՝ 35-ով պակաս

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022թ․-ի առաջին 4 ամիսների հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։

Համաձայն դրա՝ հանրապետությունում ծնվել է 10665 երեխա։ Ընդ որում, ամենաշատ ծնունդները գրացվել են հունվարին՝ 2868, ամենաքիչը՝ փետրվարին՝ 2476։
Առաջին 4 ամիսներին հանրապետությունում մահացել է 10700 մարդ։ Ամենամեծ թվով մահերը գրանցվել են փետրվարին՝ 3239, ամենքիչը՝ ապրիլին՝ 1993։

Նույն ընթացքում հանրապետությունում գրանցվել է 5229 ամունության դեպք։ Ամենաշատ ամուսնությունները գրանցվել են փետրվարին՝ 1517, ամենաքիչը հունվարին՝ 1108։
Առաջին չորս ամիսների ընթացքում գրանցվել է 1492 ամուսնալուծություն։ Այս առումով զարմանալիորեն բավականին մոտ թվեր են․ այդուհանդերձ, ամենաշատը ամուսնալուծվել են մարտին՝ 400 դեպք, ամենաքիչը՝ ապրիլին՝ 352 դեպք։

2018թ․-ի առաջին 4 ամիսներին հանրապետությունում ծնվել է 10625 երեխա։ Ամենաշատ ծնունդները գրանցվել են հունվարին՝ 2959, ամենաքիչը՝ ապրիլին՝ 2400։
Նույն ընթացքում հանրապետությունում մահացել է 8990 մարդ։ Ամենամեծ թվով մահերը գրանցվել են հունվարին՝ 2534, ամենաքիչը ապրիլին՝ 1968։

Հանրապետությունում գրանցվել է 4627 ամուսնության ակտ։ Ամենաքիչ ամուսնությունները գրանցվել են հունվարին՝ 918, ամենաշատը՝ փետրվարին՝ 1311։
Նույն ընթացքում հանրապետությունում գրանցվել է ամուսնալուծության 1307 դեպք։ Ամենաշատը՝ մարտին՝ 381, ամենաքիչը՝ ապրիլին՝ 286։

2018թ․-ին ծնվածների թիվը 735-ով գերազանցել է նույն ընթացքում մահացածների ընդհանուր թվին։ Բնական աճի դրական միտում ուներ։ 2022թ․-ին ծնվածների թիվը 35-ով պակաս է եղել մահացածներից։ Բնական աճի միտումը եղել է բացասական։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը