Ներքին 4 տարի առաջ - 12:20 17-06-2022

Երևանում ամուսինը դանակահարել է կնոջն ու դիմել փախուստի

Երեւանում այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել. ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում «Արմատ Ֆուդի» դիմաց դանակահարություն է տեղի ունեցել, և կա վիրավոր։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ամուսինը դանակահարել է կնոջը, ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կնոջը դանակահարած, դեպքի վայրից փախուստի դիմած ամուսնուն հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են դանակ, որն, ըստ կասկածների, հանցագործության գործիքն է։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել