Արտաքին 4 տարի առաջ - 12:17 17-06-2022

ՌԴ Բելգորոդի մարզում ռուսական Սու-25 ռազմական ինքնաթիռ է կործանվել

Ուկրաինային սահմանակից ՌԴ Բելգորոդի մարզում ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հաղորդել են Baza-ն և ՏԱՍՍ-ի աղբյուրը։

Ըստ նախնական տվյալների, ինքնաթիռը կործանվել է Կորոչանսկի շրջանում՝ էլեկտրահաղորդման գծի սյանը բախվելուց հետո, գրում է Baza-ն։

Սու-25-ը «վթարի է ենթարկվել» Բելգորոդի մարզում՝ պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, հայտարարել են Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

Ինքնաթիռը կործանվել է ամայի վայրում, գետնի վրա ավերածություններ չկան: Օդաչուին հաջողվել է կատապուլտացվել, հայտնել են զինվորականները։

Ըստ օկրուգի մամուլի ծառայության հաղորդման, միջադեպի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։ Տեղում աշխատում է ՌԴ օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց