Մամուլ 4 տարի առաջ - 08:22 17-06-2022

Հայ և ադրբեջանցի սպորտսմենները կհանգրվանեն նույն հյուրանոցում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունիսի 29-ին Մալթայում սկսվելու է բասկետբոլի մրցաշար, որին մասնակցելու են Հայաստանի եւ Ադրբեջանի բասկետբոլի հավաքականները։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը վերջերս ԱՄՆ-ում հայտարարել էր, թե իրենց առջեւ խնդիր է դրված՝ անպայման հաղթել Ադրբեջանի ընտրանուն, ինչն Ադրբեջանում բուռն արձագանքի է արժանացել։


Բասկետբոլիստ Ամիլ Գամզաեւը հայտարարել է, որ Ադրբեջանն իր գլխավոր հաղթանակն արդեն տոնել է, 44 օր այնպես է պատասխանել, որ հայերը դժվար թե մոռանան դա։ Ապա սկսել են սպառնալիքներ հնչեցնել։ Իսկ մեր սպորտսմեններն ադրբեջանցիների հետ հանգրվանելու են նույն հյուրանոցում, ինչը վտանգներով հղի է։ Հոխորտացող ադրբեջանցի սպորտսմենները, որոնք հրաժարվել էին գալ Հայաստան՝ մասնակցելու բռնցքամարտի առաջնությանը, հայտնի չէ, թե Մալթայում ինչպես կպահեն իրենց»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի