Արտաքին 4 տարի առաջ - 13:55 16-06-2022

Եվրոպայում վառելիքի գները բարձրանում են. «Գազպրոմը» ծանուցել է գազամատակարարումների կրճատման մասին

Ավստրիական OMV, իտալական Eni և գերմանական Uniper ընկերությունները հունիսի 15-ին «Գազպրոմ»-ից ծանուցումներ են ստացել գազի մատակարարումների ծավալների կրճատման մասին։

Eni ընկերությանը ծանուցել են գազամատակարարման 15%-ով կրճատման մասին, Uniper-ին՝ 25%: OMV-ն չի նշել, թե որքանով կկրճատվեն մատակարարումները, սակայն, ինչպես Uniper-ը, նշել է, որ պակասը լրացնելու համար կարող է օգտվել այլ աղբյուրներից:

Հունիսի 14-ին «Գազպրոմը» հայտարարել էր, որ 40%-ով կկրճատի «Հյուսիսային հոսք 1» գազատարով գազի հոսքը՝ նախատեսված 167-ից օրական մինչև 100 մլն խմ-ի։ Ընկերությունը, ի թիվս այլ բաների, նշել էր Վիբորգի «Պորտովայա» կոմպրեսորային կայանի սարքավորումների վերանորոգումից հետվերադարձի ձգձգումը: Հունիսի 15-ին «Գազպրոմը» հայտարարել էր, որ «Պորտովայայում» ծագած խնդիրների պատճառով գազի մղումը կնվազեցնի օրական մինչև 67 միլիոն խորանարդ մետր (ծրագրված ցուցանիշի 60 տոկոսը):

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը ԵՄ գազի մատակարարումները կրճատելու «Գազպրոմի» որոշումն անվանել է քաղաքականապես շահադրդված։ Նրա կարծիքով, այս կերպ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել գազի եվրոպական շուկան և բարձրացնել գները։ Հունիսի 14-ից մինչև հունիսի 16-ը Ամստերդամի բորսայում գազի գինը 97-ից հասել է գրեթե 130 եվրոյի՝ մեկ մեգավատ ժամի դիմաց։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին
23:40 Հանցավոր խմբավորման պարագլուխ Դանիել Քինահանը Դուբայից արտահանձնվել է Դուբլին