Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:04 14-06-2022

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է London Wine Fair գինիների միջազգային ցուցահանդեսին

Ս.թ. հունիսի 7-9-ը Լոնդոնում տեղի ունեցավ London Wine Fair գինիների միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը` որպես գինեգործական երկիր, առաջին անգամ մասնակցեց ազգային միասնական տաղավարով:

Հայկական 13 գինեգործական ընկերություններ ցուցահանդեսին մասնակցեցին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) և USAID ֆինանսավորմամբ CARD հիմնադրամի կողմից իրականացվող RED-NEO ծրագրի համաֆինանսավորմամբ` ներկայացնելով ավելի քան 70 անուն հանգիստ և փրփրուն գինիներ:

«Հիմնադրամի կողմից իրականացված գինու շուկաների հետազոտությունը մեզ ցույց էր տվել, որ Անգլիան, որպես գնողունակ և որակյալ գինիների սպառման շուկա, մեծ ներուժ ունի հայկական բարձրակարգ գինիների արտահանման և իրացման համար: Ուստի ցուցահանդեսը հիանալի հնարավորություն էր Անգլիայի խստապահանջ սպառողներին և գինու վարպետներին ծանոթացնելու նախ Հայաստանի հետ, որպես հազարամյա գինեգործական ավանդույթների, ապա սրընթաց զարգացող գինու զբոսաշրջության երկիր:»-նշեց ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Հայկական գինիների ճանաչելիությունն Անգլիայում բարձրացնելու նպատակով հունիսի 10-ին Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի նախաձեռնությամբ և բարձր հովանու ներքո ՀԽԳՀ-ն կազմակերպեց հայկական գինու երեկո: Միջոցառմանը հրավիրված էին Անգլիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, գինու վարպետներ, մասնագետներ և գործարար և հայ համայնքի վառ ներկայացուցիչներ: Միջոցառումն իրականացավ USAID ֆինանսավորմամբ CARD հիմնադրամի կողմից իրականացվող RED-NEO ծրագրի աջակցությամբ:

Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ դեսպան Վարուժան Ներսիսյանը՝ ընդգծելով հայկական գինեգործության վերջին տարիներին գրանցած գովելի աճը և նման միջոցառումների իրականացման կարևորությունը: Հայաստանի գինու հազարամյա պատմությանը ծանոթացնելու նպատակով ՀԽԳՀ-ի միջազգային ծրագրերի փորձագետ Հայարփի Շահինյանը հյուրերի համար կազմակերպեց վիրտուալ շրջայց Հայաստանի գինեգործական մարզերով և գինու պատմամշակութային վայրերով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ