Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:09 14-06-2022

Ակտերը կարող են բողոքարկվել պատիժները կատարող մարմնի վերադաս մարմնին. փոխնախարար

ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում քննարկվում է «Քրեակատարողական օրենսգիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը», որը ներկայացնում է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ քրեակատարողական նոր օրենսգրքի վերաբերյալ նախագիծն է քննարկվում, ինչպես նաև երեք օրենքների նախագծեր՝ պրոբացիայի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, դատախազության մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և ձերբակալված ու կալանավորված անձանց մասին օրենքի նախագիծը։

«Պատիժները կատարող հիմնարկի վարչակազմի անգործության որոշման արդյունքում չունեինք հստակ կարգ, և ըստ այդմ՝ նախագծով էլ ավելի հստակեցվել են օրենքի կարգավորումները, և ունեինք այնպիսի իրավիճակ, որ քրեակատարողական հիմնարկի պետը կայացնում էր անձին խրախուսելու որոշում, և հսկող դատախազը ամբողջ ընթացքում կարող էր բողոքարկել, ունեինք այնպիսի իրավիճակ, որ ռեժիմի փոփոխության խնդրի առջև էինք կանգնել, և ըստ այդմ՝ չունեինք այդ լուծումը։ Քննարկել ենք մեր դատախազության գործընկերների հետ և նախատեսել, որ այս խումբ ակտերը կարող են բողոքարկվել պատիժները կատարող մարմնի վերադաս մարմնին»։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից