Ապօրինություններ կատարելու դեպքում անձը հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքով կստանա ծանուցում. Պապոյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:36 14-06-2022
ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացնում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Պապոյանի խոսքով՝ բովանդակության մեջ որևէ փոփոխություն արված չէ, փոխարենը տեխնիկական փոփոխություն է եղել։

«Այսօր հնարավորություն կա փաստացի, որոշակի վարչական վարույթների իրականացման ժամանակ քաղաքացին իրավունք ունի տեղեկացված լինելու և մասնակից լինելու իր հանդեպ իրականացված վարչական վարույթներին, և առանց իր ներկայության՝ չի կարող այդ պրոցեսը տեղի ունենալ։ Մի շարք իրավաբանական անձինք, ֆիզիական անձինք, օգտվելով այն հանգամանքից, որ օրենքը թույլ է տալիս շրջանցել, իրենք հասկանում են, որ վարչական տուգանք ու վարչական սխալներ են արել կամ վարչական տուգանք են գործել, այնպես են անում, որ չլինեն ծանուցված, և այս ընթացքում հասարակությունը, պետությունը և քաղաքացիները այս ընթացքում տուժում են։ Այստեղ խոսքը կարող է տուգանքի մասին չլինել, սակայն տուգանք վճարելը նույնպես հասարակության հանդեպ պարտավորությունները կատարելու եղանակ և միջոց է»։

Պատգամավորը, բերելով մի օրինակ, ասաց. «Որևէ քաղաքացի, ասենք, դպրոցի բակում կամ շենքի բակում կարող է ապօրինի ինչ-որ շինարարություն իրականացնել, ապօրինի տարածք ունենա, և պետությունը որոշի, որ դա պետք է ապամոնտաժի, և ինքը, հասկանալով, որ ապօրինություն է գործել և տեղեկացված լինելուց հետո ստիպված է լինելու ապամոնտաժել, զանազան եղանակներով փորձելու է այնպես անել, որ դա տեղի չունենա։ Այս օրենքի նախագիծը միտված է նրան, որ նմանատիպ իրավիճակներում ակնհայտ է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձը չի ստանում նամակը, որպեսզի վարչական վարույթի ընթացքին նա չտեղեկացվի և հետևաբար այդ պահանջները չկատարի․ մենք առաջարկում ենք, որ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում մեկ անգամ ծանուցվելուց հետո, եթե նա չի ծանուցում կամ հնարավոր չի լինում ծանուցել, տեղադրվի նրա ծանուցումը, և հինգ օր հետո նա արդեն հինգ օր հետո նա կհամարվի ծանուցված։

Մանրամասն՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված