Արտաքին 4 տարի առաջ - 14:18 14-06-2022

Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի սպառազինությունն ավելացնելու մտադրության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է 2019-2025 թվականների ռազմական ծրագրավորման մասին օրենքը վերանայելու մտադրության մասին՝ երկրի սպառազինությունը ավելացնելու նպատակով։

Նա դա բացատրել է այն բանով, որ ուկրաինական իրադարձությունների ֆոնին անհրաժեշտ է «միջոցները հարմարեցնել սպառնալիքներին», Le Figaro-ն մեջբերում է նախագահի խոսքը: Մակրոնն այս մասին հայտարարել է երկուշաբթի օրը Փարիզի արվարձանում սպառազինությունների Eurosatory ցուցահանդեսի բացման ժամանակ։

«Ես խնդրել եմ նախարարին և Զինված ուժերի շտաբի պետին առաջիկա շաբաթների ընթացքում իրագործել ռազմական ծրագրավորման մասին այս օրենքը՝ աշխարհաքաղաքական համատեքստի լույսի ներքո»,- ասել է Մակրոնը։

Նրա խոսքով, Ֆրանսիան «մտել է ռազմական տնտեսության մեջ, որում, կարծում եմ, մենք հաստատվելու ենք երկարաժամկետ հեռանկարում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի