Մամուլ 4 տարի առաջ - 08:36 14-06-2022

Հայաստանի իշխանություններին հորդորում ենք հարգել մարդու իրավունքները. ԱՄՆ դեսպանատան արձագանքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի իշխանություններին մենք հորդորում ենք հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ մասնավորապես թույլ տալով բոլոր քաղաքացիներին խաղաղ կերպով արտահայտել իրենց դիրքորոշումները եւ լրագրողներին՝ իրականացնել իրենց աշխատանքն առանց միջամտության»,- «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել դեսպանատուն՝ ուղղելով հետեւյալ հարցերը. 1. Հետեւե՞լ եք հունիսի 3-ին՝ «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ տեղի ունեցած բռնության դեպքերին, երբ բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ի՞նչ տեսակետ ունեք: 2. Արդյոք ժողովրդավարական չափանիշների մե՞ջ է մտնում առանց զգուշացնելու, առանց հրապարակային նախազգուշացման հատուկ միջոց կիրառելը: 3. Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանում սկսված ներքաղաքական լարվածության ելքը, որի պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: 4. Ինչպե՞ս եք գնահատում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը, որոնց առնչությամբ համացանցում տարաբնույթ տեսանյութեր կան: Այս հարցերին ի պատասխան՝ դեսպանատնից ստացել ենք գրություն, որը ներկայացնում ենք ստորեւ. «Բողոքի խաղաղ ակցիաները բաց քաղաքական համակարգի տարրերից են։ Մենք լիարժեք սատարում ենք խոսքի ազատության եւ խաղաղ հանրահավաքների հիմնարար ազատությունների իրացման իրավունքը: Բոլոր կողմերին հորդորում ենք պահպանել խաղաղ ընթացքը եւ հարգել իրավունքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը։
Տեղյակ ենք, որ կառավարությունը որոշ իրավապահների կողմից ոչ համաչափ ուժի կիրառման հետ կապված քննություններ է սկսել։ Մենք ողջունում եւ խրախուսում ենք նման չարաշահումներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված կառավարության ջանքերը»։
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան