Ներքին 4 տարի առաջ - 13:20 13-06-2022

«Ժամանակը եկավ հրաժեշտ տալու». Տաթևիկ Ռևազյանը հրաժարական է տվել

Տաթեւիկ Ռեւազյանը հրաժարական է տվել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Հրաժարականի առնչությամբ, նա, մասնավորապես, նշել է.

«Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4 փորձություններով եւ հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին եւ մեր ժողովրդին:

Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնց մեր թիմը հասավ, հատկապես՝ մեր երկնքի անվտանգության ապահովանն ուղղված քայլերով: Առաջիկայում հստակորեն տեսանելի կլինեն նաեւ անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի արդյունքները:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս ընթացքում անցավ եւ անցնում է շատ լուրջ բարեփոխումների եւ արդիականացման գործընթացներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ավիացիոն իշխանություններն այժմ ճիշտ ուղու վրա են՝ միջազգային բարձր որակի ստանդարտներին հասնելու առումով: Սա հաշվի առնելով, վստահ եմ, որ շուտով եւս ականատեսը կլինենք լավ լուրերի:

Երբ 2018 թվականին ես միացա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, գլխավոր նպատակս էր Հայաստանը դարձնել ներդրողների համար գրավիչ ուղղության: Քովիդ 19-ի ի հայտ չգալու պարագայում ուղեւորահոսքերի ակնկալվող աճի տեմպերը ՀՀ-ն կդասեին աշխարհում աճի ամենաբարձր ցուցանիշներն ունեցող երկրների ցանկում։

Միեւնույն ժամանակ ես ցանկանում էի, որպեսզի Հայաստանը ունենա մրցունակ եւ անվտանգ ազգային փոխադրող, եւ Ֆլայ Առնայի մեկնարկի հայտարարությունը կարեւոր քայլ էր այդ իմաստով: Էյր Արաբիա Գրուպի կողմից իրականացված ներդրումը մեզ բերեց աշխարհի ամենաանվտանգ եւ ամենամրցունակ ավիաընկերություններից մեկի knowhow-ն:
Այսպիսով, ես հասա այն նպատակներին, որոնք դրել էի իմ առջեւ 2018 թվականին, բայց, ինչեւիցե, այսուհետ եւս ես պատրաստ եմ ամեն կերպ աջակցելու հայկական ավիացիայի լուսավոր ապագային հասնելու գործին:
Կուզենայի նաեւ նշել եւս մեկ կարեւոր հանգամանքի մասին։ Լինելով քաղաքականությունից հեռու մարդ, եւ հետեւաբար կաշկանդված չլինելով որեւէ քաղաքական գործընթացներով, ես միշտ ընդգծել եմ ազատ, անկախ եւ պրոֆեսիոնալ գործարար կին լինելու կարեւորությունը եւ որոշել եմ շուտով կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ:

Իմ՝ Կոմիտեի ղեկավար լինելու ընթացքում կյանքն ինձ օրհնեց երկու երեխաներով, բայց ես անդադար աշխատում էի, եւ բոլոր կանանց, ովքեր ունեն հատկապես ղեկավար պաշտոններ, խորհուրդ եմ տալիս, որ իրենց կարիերան չզոհաբերեն նմանատիպ իրավիճակներում, քանի որ մայրությունը եւ առաջնորդությունը խորապես փոխկապակցված են:
Այսպիսով, սրանք իմ կյանքի ամենադժվարին տարիներն էին, բայց եւ ամենաիմաստալիցները: Ես երախտապարտ եմ եւ գնահատում եմ այս հնարավորությունը, որն ինձ ընձեռվել էր՝ իմ ներդրումն ունենալու մեր սիրելի ոլորտի զարգացման գործում:

Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել իմ գործընկերներին, իմ թիմին, այն նվիրվածության եւ սիրո համար, որ նրանք տածում են ավիացիայի հանդեպ:
Հարգելի ընկերներ, ինչպես միշտ, այժմ եւս ենթադրում եմ կլինեն իմ հրաժարականի պատճառների հետ կապված հոլիվուդյան մոտիվներով համեմված կեղծ լուրեր եւ բանբասանքներ։ Ես աշխատանքից դուրս եմ գալիս դրական էմոցիաներով եւ ոչ ոքի հետ չունեմ միջանձնային որեւէ տարաձայնություն։ Խնդրում եմ թեթեւ տանեք եւ չհավատաք ։)
Սիրով՝ Տաթեւիկ:
Հ.Գ. Լուսանկարը՝ Ֆլայ Առնա ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված միջոցառումից»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան