Գառնիի «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում այսօր ինչ-որ տնակ է տեղադրվել։
Oragir.news-ը կապ հաստատեց Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանի հետ՝ հարցնելով, թե ինչ տնակ է և ինչու է տեղադրվել այնտեղ։ Պողոսյանը պատասխանեց․
«Նախ ասեմ՝ դեպքը ինչպես է եղել․ ներքևում հողատարածքներ կան, որ գառնեցիները մշակում են, և մենքենայով այդ տնակը տեղափոխում էին այնտեղ, ու մենքենան այդ հատվածում խափանվել է, ու տնակը անջատել են մեքենայից ու ժամանակավորապես թողել այնտեղ, հետո ուրիշ մենքնա են կանչել, որ տանի։
Այնտեղ այսքան ժամանակ ոչ մի բան դրված չի եղել, դա ընդամենը անիվներով սայլակ է եղել շարժական, որը մեքենայի հետևից կապում և քաշում են։ Գառնիի բնակիչներից մեկինն է, դրվել է այնտեղ՝ տեղափոխելու նպատակով»։
Հարցին, թե տնակը արդյոք դեռ այնտեղ է, թե արդեն տեղափոխել են, համայնքապետը պատասխանեց, որ այնտեղ ոչինչ չկա։
Այս մասին Շրջական միջավայրի նախարարությունը ևս քիչ առաջ հայտարարություն է տարածել, որ «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում տեղադրված ինքնաշեն կառույցն արդեն ապամոնտաժվել է։