Մամուլ 4 տարի առաջ - 08:34 10-06-2022

Գագիկ Ջհանգիրյանը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի իր թեկնածուն ունի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ներկայիս նախագահ Տիգրան Սահակյանի տարիքը մոտ է թոշակային շեմին, եւ արդեն անհրաժեշտություն է առաջացել նոր թեկնածու առաջադրելու:
Ավելին՝ արդեն անգամ թեկնածուի անուն է առաջ քաշվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս Վերաքննիչ քրեական դատարան է գնացել ԲԴԽ նապագահ Գագիկ Ջհանգիրյանը եւ ասել, որ Տիգրան Սահակյանից հետո Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է դառնալու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Սեւակ Համբարձումյանից պարզել, թե արդյոք նրան առաջարկ արվել է, թե ոչ: Ի պատասխան՝ Սեւակ Համբարձումյանը նշեց. «Ոնց կորոշեն, տենց կլինի: Եթե առաջարկություն կանեն, կտեսնեմ: Դժվար է ասել, հիմա՝ այս պահին, դեռ ես պատրաստ չեմ, տեսնենք»: Մենք կհետեւենք զարգացումներին:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը