Ներքին Արտաքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:56 09-06-2022

«Խաղաղության պայմանագիրը» հիմնվում է Ադրբեջանի առաջարկների և Հայաստանի պատկերացումների վրա․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով ռուս լրագրողի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» կնքման, հարաբերությունների կարգավորման և այդ կոնտեքստում Ղարաբաղայն հարցին վերաբերող հարցին, ասաց, որ այդ «խաղաղության պահմանագիրը» հիմնված է Ադրբեջանի առաջարկների վրա, որոնց ի պատասխան՝ Հայաստանը ներկայացրել է նաև իր պատկերացումները․ «Մենք մեր բացման խոսքում, կարծում եմ, շոշափեցինք այդ թեման։

Մեր ղեկավարները 3 անգամ հանդիպել են պրակտիկ հարցերի լուծման համար՝ կապված տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, հակամարտության ավարտի, հարաբերությունների կարգավորման հետ։ Իմ կարծիքով՝ մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ գործընթացը շարունակվում է, գուցե ցանկություն կա ավելի արագ տեմպեր տեսնելու, բայց, այնուամենայնիվ, գործընթացը շարունակվում է, ձեռք են բերվում էական դրական արդյունքներ՝ դեռևս միջանկյալ, բայց կասկած չկա, որ կլինեն նաև վերջնական պայմանավորվածություններ, մենք դրան մշտապես աշխատում ենք աջակցել։

Իհարկե, կողմերն ունեն յուրովի սպեցիֆիկ տեսլականներ, որոնք ոչ հաճախ են համընկնում՝ կապված այն բանի հետ, թե ինչպես աշխատել սպասվող էտապում, բայց մեր բոլոր գործընկերների մոտ և մեզ մոտ ևս նույնական ընկալումներ են, որ 3 հայտարարությունները, որոնք ընդունվել են բարձրագույն մակարդակով, դրանք շատ պարզ ճանապարհային քարտեզներ են, որոնցով մենք բոլորս պարտավոր ենք առաջնորդվել։ Մենք ուրախ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովների հանդիպումը կայացել է, հաջորդ հանդիպումը նախատեսվում է Մոսկվայում, մենք պատրաստ ենք ցուցաբերել խորհրդատվական աջակցություն՝ համաձայն պայմանավորվածությունների, այդ թվում նաև՝ քարտեզագրական նյութերի տրամադրման առումով։ Դրան զուգահեռ՝ առաջ են գնացել նաև եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման։

Այսօր մենք քննարկել ենք մնացած հարցերի կարգավորման տարբերակները, և վստահ եմ, որ դրանք վերջնարդյունքում որոշված կլինեն։ Այնպես որ, կարծում եմ՝ բացի ամբողջական կարգավորումից՝ ուրիշ ճանապարհ գոյություն չունի։ Այն, ինչ բոլորս պայմանականորեն անվանում ենք «խաղաղության պայմանագիր», հիմնվում է այն առաջարկությունների վրա, որոնք ներկայացրել է Ադրբեջանը, Հայաստանը ներկայացրել է իր տեսլականները, և այդ 2 փաստաթղթերը հաշվի առնելով՝ գործընթաց է գնում, որում միջնորդի, խորհդատուի և աջակցող երկրի կարգավիճակով ենք հանդես գալիս մենք»,- ասաց Լավրովը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել

Ձեզ գուցե հետաքրքրի