Սպորտ 4 տարի առաջ - 14:19 09-06-2022

Գևորգ Ղազարյանը՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

Օրերս «Փյունիկից» հեռացել է հայ անվանի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը։

34-ամյա կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում», հայտնում է երևանյան ակումբը։

Գևորգն իր հարուստ կարիերայի ընթացքում հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», որի կազմում դարձել է Ղազախստանի գավաթակիր, հունական «Օլիմպիակոսում», պորտուգալական «Մարիտիմուում», հունական «Կերկիրա» թիմում, կիպրական ԱԷԼ-ում, պորտուգալական «Շավիշում», ինչպես նաև հունական «Լամիայում»։ «Փյունիկի» սանը հարազատ ակումբից զատ, խաղացել է նաև «Ուրարտուում»։

Ղազարյանը, ով Հայաստանի 7-ակի չեմպիոն է, Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 78 խաղ՝ դառնալով 14 գոլի հեղինակ։

«Արարատ-Արմենիայի» նորեկը մեկնաբանել է իր տեղափոխությունը.

««Արարատ-Արմենիայի» սիրելի երկրպագուներ, բարձր մոտիվացիայով և մեծ խանդավառությամբ միանում եմ «Արարատ-Արմենիային»: Այն բոլորիս հայտնի է իր մեծ ամբիցիաներով և մշտապես հաղթելու ցանկությամբ: Ես վստահ եմ, որ մենք մեծ բարձունքների կհասնենք միասին: Բոլորիս մաղթում եմ չեմպիոնական մրցաշրջան և նվաճումներ Կոնֆերենցիաների լիգայում»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին