Ռուս գործարարները փորձում են ԵՄ դատարանների միջոցով վերացնել պատժամիջոցները. Bloomberg
copy image url

Ռուս գործարարները փորձում են ԵՄ դատարանների միջոցով վերացնել պատժամիջոցները. Bloomberg

Արտաքին 2 տարի առաջ - 21:40 08-06-2022
Ռուս գործարարներն ու նրանց ընտանիքի անդամները դիմում են ԵՄ դատարաններ՝ փորձելով խուսափել Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո սահմանված պատժամիջոցներից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Այն պահից, երբ 2022 թվականի փետրվարից Եվրամիությունը սկսել է պատժամիջոցներ սահմանել, մոտ 20 բողոք է ներկայացվել եվրոդատարաններ Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից և նրանց ընտանիքներից: Մասնավորապես, նրանց թվում են СИБУР Холдинг-ի նախկին գործադիր տնօրեն Դմիտրի Կոնովը, Ռոման Աբրամովիչը, Անդրեյ Մելնիչենկոն և Միխայիլ Ֆրիդմանը։

Ըստ ԵՄ իրավունքի ոլորտում մասնագիտացած իռլանդացի իրավաբան Կարստեն Զաչլերի՝ գործերի ճնշող մեծամասնությունը հաջողության հնարավորություն չի ունենա, քանի որ «որոշումների հիմքում չափազանց շատ քաղաքական արժեքային դատողություններ կլինեն»։