Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:47 08-06-2022

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան դիմացի տարածքը կկոչվի «ԴԺՀ հրապարակ»

Մոսկվայի քաղաքապետարանը հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանատան դիմացի տարածքը կոչվելու է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրապարակ»։ Այս անվանումն ընտրվել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկությամբ։

Հաղորդվում է, որ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության հրապարակ» տարբերակի օգտին քվեարկել է ձայների 44,69 տոկոսը, իսկ «Դոնբասի պաշտպանների հրապարակ» տարբերակի օգտին՝ 31,54 տոկոսը։

«Ակտիվ քաղաքացի» հարթակի տեղեկություններով՝ քվեարկությանը ընդհանուր առմամբ մասնակցել է 278 684 մարդ։ Մոսկվայի քաղաքապետարանը հայտնում է, որ այժմ մայրաքաղաքում կընտրվի ևս մեկ փողոց կամ հրապարակ, որը կանվանակոչվի ի պատիվ, այսպես կոչված, «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության»։