Արտաքին 4 տարի առաջ - 18:53 07-06-2022

Մեդվեդևի հայտարարությունը կյանք է հաղորդում Արևմուտքի դեմ ատելության արշավին. Իտալիայի ԱԳ նախարար

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն մտահոգություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի այսօրվա հայտարարության կապակցությամբ։

«Մեդվեդևի հայտարարությունները շատ լուրջ են և վտանգավոր: Դրանք անընդունելի խոսքեր են, որոնք մեզ խիստ անհանգստացնում են նաև այն պատճառով, որ դրանք հնչում են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահի կողմից: Դա երկխոսության նշան չէ, հրադադարի ձգտում չէ, խաղաղության վերականգնման փորձ չէ, դրանք սպառնալիքների ոչ երկիմաստ խոսքեր են նրանց հասցեին, ովքեր համառորեն ձգտում են խաղաղության»,- Իտալիայի արտգործնախարարի խոսքերը մեջբերում է ANSA լրատվական գործակալությունը։

Դի Մայոյի խոսքով, «միջազգային հանրության ճնշումը բավարար չէ խաղաղության հասնելու համար», անհրաժեշտ է նաև Ռուսաստանի ցանկությունը և Վլադիմիր Պուտինի՝ երկխոսության ձգտումը։ Մեդվեդևի այսօրվա հայտարարությունը, նրա խոսքով, «կյանք է հաղորդում ատելության արշավին ընդդեմ Արևմուտքի, ընդդեմ այն երկրների, որոնք համառորեն ձգտում են դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին