Արտաքին 4 տարի առաջ - 17:24 07-06-2022

Իտալիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ PKK գործողությունների համար

Անկարայում Իտալիայի դեսպան Ջորջիո Մարապոդին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Պատճառը Հռոմում հունիսի 4-ին կազմակերպված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ցույցն է, որի ժամանակ հապարակայնորեն ցուցադրվել են PKK-ի խորհրդանիշները և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Ինչպես գիտենք, PKK-ն Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կառույց։

Դիվանագիտական աղբյուրները վկայակոչող թուրքական լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ իտալացի դեսպանին արտգործնախարարությունում հայտնել են թուրքական կողմի ունեցած մտահոգությունները, որոնք վերաբերում են PKK-ի կողմնակիցների գործողություններին։

Թուրքիայի ԱԳՆ-ում դեսպան Մարապոդից պահանջել են «ահաբեկչական կազմակերպության և նրա աջակիցների նմանօրինակ գործողությունները կանխել»՝ շեշտելով, որ Իտալիայի կառավարությունը ևս պիտի պատասխանատվություն ունենա ահաբեկչության դեմ պայքարում։

Թուրքական կողմը նաև բողոքել է այն փաստից, որ PKK-ի առաջնորդին Իտալիայի քաղաքապետարանների կողմից շնորհվել է պատվավոր քաղաքացիություն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը