Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:33 07-06-2022

Այս շաբաթ Կառավարությունը 5․2 մլրդ դրամ է հատկացնելու ԱՆ-ին՝ պետպատվերի համար. Անահիտ Ավանեսյան

Աժ մշտական հանձնաժողովի համատեղ նիստը շարունակվում է։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնում է 2021 թվականի ծրագրերը և դրանց կատարողականը։

Նախարարի խոսքով՝ առկա է ԲԿ-ներում դիմելիության աճ, որը հիմնականում պայմանավորված է քովիդի արդյունքով։

«Քովիդով պայմանավորված՝ ունենք հիվանդացության աճ, բոլոր երկրների հետ մենք ակտիվ համագործակցության մեջ ենք, և երկրորդը, իհարկե, պատերազմական և հետպատերազմական ընթացքով է պայմանավորված, որը հանգեցնում է լրացուցիչ առողջապահական կարիքների։ Մենք դիմել ենք Կառավարությանը, և Կառավարության նիստով կհաստատի հինգշաբթի օրը հավելյալ 5,2 մլրդ դրամի հատկացում առողջապահության նախարարությանը, որով այն ծրագրերի մասով, որտեղ ունենք գերակատարումներ, կլրացվի հավելյալ միջոցներով, և մեր քաղաքացիները կշարունակեն օգտվել պետական պատվերի շրջանակներից»։

Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ, հերթագրման համակարգը պետք է պահպանվի, և դա առողջապահական կայուն համակարգ ունենալու կայուն բաղադրիչ մասերից է.

«Մեր կողմից լրացուցիչ ֆինանասական միջոցներ են հատկացվել, որպեսզի հերթագրումները հնարավորինս կարճ ժամկետներ տևեն»։

Հարցին, թե մյուս տարվա համար ի՞նչ է նախատեսել՝ պետպատվերի հետ կապված նորից նույն իրավիճակում չհայտնվելու համար, քանի որ ապրիլի 1-ից կար պետպատվերի խնդիր, և արդյո՞ք կբավարարի, նախարարը պատասխանեց.

«Մենք այստեղ ճիշտ ներկայացման առումով խնդիր ունենք. տարեկան մեր բյուջեի համամասնություններ ունենք, և գործում են ըստ այդ համամասնությունների շրջանակներում։ Այս շաբաթ, երբ կառավարությունից կստանանք 5,2 մլրդ դրամ՝ պետպատվերի համար, կսկսենք աշխատանքների բաշխում, բայց ընդհանուր առմամբ մեր հավելյալ տարեկան միջոցների կարիքը, որը մենք ներկայացրել ենք, 10,1 մլրդ դրամի շրջանակներում է, որը ցույց է տալիս մեր կանխատեսումները, իսկ Կառավարությունը բոլոր ջանքերը ներդնելու է՝ ապահովելու բոլոր կարիք ունեցող քաղաքացիների բժշկական օգնությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի