Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:07 06-06-2022

Բերդավան գյուղի տներից մեկում փրկարարները գյուրզա տեսակի օձ են հայտնաբերել

Հունիսի 6-ին՝ ժամը 17։57-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Բերդավանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: