Երևան +10°
Ներքին 1 տարի առաջ - 17:22 05-06-2022

Վերջին անգամ նման մեծ խումբ ձևավորվել էր Ավարայրի ճակատամարտի հանգամանքները պարզելու նպատակով. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հունիսի 3-ի ոստիկանական վայրագությունները արժանապատիվ քաղաքացիների «գլխին ջարդելու», մասնավորապես՝ նրանց կողմից ոստիկաններին «քարերով ու երկաթյա ձողերով» իբր հարվածելու միֆ հորինելու համար ձևավորվել է… ուշադիր -
104 (!) քննիչից կազմված քննչական խումբ!!!

Վերջին անգամ նման մեծ խումբ ձևավորվել էր 451 թվին՝ Ավարայրի ճակատամարտի հանգամանքները պարզելու նպատակով»։