Ներքին 4 տարի առաջ - 13:40 05-06-2022

Ստեփանակերտում «Մերսեդես»-ի 18-ամյա վարորդը բախվել է 2 այլ մեքենաների. կա 3 տուժած


Հունիսի 4-ին ժամը 21։50-ի սահմաններում Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ Ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում, հաղորդում է ստացվել, որ Առաքելյան փողոցի թիվ 12 հասցեի դիմացի ճանապարահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը, ոստիկանության ծառայողները, ինչպես նաև շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկների խումբը։

Պարզվել է, որ ժամը 21:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 18-ամյա բնակիչ Գ. Ե.-ն, վարելով «Մերսեդես Բենց E 350» ավտոմեքենան, նշված վայրում բախվել է Մարտունի քաղաքի բնակիչ` 28-ամյա Մ. Ա-ի «Մերսեդես Բենց C 180» և մայրաքաղաքի 50-ամյա բնակիչ Վ.Ա-ի վարած «Օպել զաֆիրա» ավտոմեքենաներին, ինչի հետևանքով 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնի փականները։
Տուժած քաղաքացիները համապատասխան բուժզննումից հետո դուրս են գրվել հիվանդանոցից։
ՃՏ պատահարի ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք