Ներքին 4 տարի առաջ - 13:23 05-06-2022

Իշխանական պատգամավորները դժգոհում են, թե ընդդիմադիրները Արցախի հարցը դարձրել են ներքաղաքական. Գևորգ Դանիելյան

«Իշխանական պատգամավորները անթաքույց դժգոհում են, թե ընդդիմադիրները Արցախի հարցը դարձրել են ներքաղաքական, այսինքն՝ դա իրենց համար այլևս արտաքին խնդիր է»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

«Նախ, փորձեցին հապճեպ վավերացնել ընտանիքի և հոգևոր արժեքների հիմքերը հիմնովին խարխլող միջազգային համաձայնագրերը, նույն ջանասիրությամբ փոփոխություններ կատարել Սահմանադրությունում, սակայն տեսնելով, որ դա ավելորդ, գլխացավանք առաջացնող ճանապարհ է, նախընտրեցին «աշխատող» տարբերակ՝ գործել այնպես, կարծես թե այդ փոփոխություններն արդեն կայացած փաստ է։

Սահմանադրությունը առ այսօր գործող իրավական հիմք է ճանաչել Անկախության հռչակագիրը, որով ամրագրվել է Արցախի և Հայաստանի վերամիավորման իրողությունը, իսկ գործնականում անգամ այդ մասին արտահայտությունն է համարվում հակացուցված։ Նույնը վերաբերում է Սահմանադրությամբ ամրագրված նաև այլ արժեքների՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, Հայ Եկեղեցին ազգային ճանաչելուն, քաղաքական ու ռազմական բնույթի միջազգային պայմանագրերը ԱԺ֊ում վավերացնելու պահանջին և այլն՝ ցանկը, ցավոք, անչափ ընդգրկուն է։

Հ.Գ. Իսկ իշխանական պատգամավորները անթաքույց դժգոհում են, թե ընդդիմադիրները Արցախի հարցը դարձրել են ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ, այսինքն՝ դա իրենց համար այլևս արտաքին խնդիր է։ Ուղղակի մի վերապահում՝ եթե անգամ դա լիներ արտաքին, միևնույն է՝ ցանկացած առանցքային արտաքին խնդիր ևս քաղաքականության բաղադրիչ է և չի կարող լինել իշխանության մենաշնորհը, մի մոռացեք, որ Սահմանադրությամբ նաև հանրաքվե է սահմանված ....»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա