Սպորտ 4 տարի առաջ - 18:55 04-06-2022

Հրաշամանուկի էֆեկտը. Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիայի ընտրանուն

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի առաջին խմբի մեկնարկային խաղում հյուրընկալել էր Իռլանդիայի ընտրանուն։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում մեր ազգային թիմը հաղթեց նվազագույն՝ 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը գրանցվել է 74-րդ րոպեին. փայլուն հարվածով գոլի հեղինակ է դարձել հայ ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը՝ Էդուարդ Սպերցյանը։

Ամբողջ խաղն ընթացել է իռլանդացիների տարածքային և խաղային առավելությամբ։ Հայաստանի հավաքականը հաջող է պաշտպանվել՝ կարողանալով հետ մղել մրցակցի մեծածավալ գրոհները։

Այսպիսով, Խոակին Կապառոսի գլխավորած հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում։ Մեր ընտրանին հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունիսի 8-ին՝ հյուրընկալվելով Շոտլանդիայի հավաքականին՚

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է