Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:48 03-06-2022

Աննա Հակոբյանը ձանձրանում է հարկատուների հաշվին

Աննա Հակոբյանը ֆեյսբուքում գրել է, թե կառավարական ամառանոցում ապրելը նման է մի հսկա հիմնարկում կենվորության, ինչը սքողում է փոքրիկ սքանչելիքներով: Նա այգու ծաղիկների լուսանկարներ է հրապարակել:

Հետաքրքիր է՝ ինչից է դժգոհում տիկինը… Եթե կենվորությունը սրտով չէ, կարող է վերադառնալ «երրորդ մասում» գտնվող իր տուն, կառավարական ամառանոցն էլ վերածել առողջարանի, որտեղ կարող են կազդուրվել 44-օրյա պատերազմի մասնակից ու առողջությունը կորցրած տղաները:

Բայց չէ, նա այլեւս առաջվանը չէ, իր պաշտոնական կայքում արդեն մորթիներով զարդարված լուսանկարով է՝ «հասարակական գործիչ, լրագրող» մակագրությամբ:

Նա տարբեր երկրների ղեկավարների տիկնանց է ընդունում, Դավոսում մասնակցում «Կին քաղաքական առաջնորդներ» ամենամյա միջոցառմանը, թանկարժեք նվերներ է ստանում տարբեր տրամաչափի գործարարներից:

Նա, կառավարական ամառանոցում բազմած, հղացել էր զենքը զարդ դարձնելու գաղափարը, երբ պետք էր զարդերը զենք դարձնել՝ այս եռացող տարածաշրջանում գոյատեւելու համար: Նա հայտարարում էր, որ մեր տղաները հանուն ոչնչի են զոհվել:

Աննա Հակոբյանը դժգոհ է, որ ապրում է կառավարական ամառանոցում, թեեւ հարկատուներս ենք հոգում նրա ընտանիքի ծախսերը, մինչդեռ Արցախի մեր շատ հայրենակիցներ գլխներին անգամ ծածկ չունեն իր ամուսնու ապաշնորհ քաղաքականության պատճառով, ու արցախցի շատ փոքրիկներ նրա երեխաների նման թանկարժեք զգեստներ չեն կրում: Ինչ խոսք, համամիտ եմ տիկնոջ հետ, որ հաճելի չէ առանց ջանք թափելու ճոխ ապրելը,երբ երկրի 60%-ը ծայրահեղ աղքատ է, իսկ միջին խավ ասվածն այլեւս անցյալում է:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում