Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:03 03-06-2022

Այսօր ջրբաժան է նրանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայկական Արցախ, չեն ուզում թուրքի առաջ ծնկի գալ․ Իշխան Սաղաթելյան

Կապիտւլիանտին թվում էր, թե ուժ, հատուկ միջոցներ, բռնություն կիրառի, մարդկանց թիվը նվազելու է, բայց մի հատ ձեր շուրջը նայեք, և ձեր կողքինով հպարտացեք, որ հայ ազգը ծնկի չի գալու»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման ակցիաների օրվա ավարտին ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այսօր իրոք ջրբաժանի օր էր։ «Մենք ձեր անունից խորհրդարան էինք ներկայացրել մի փաստաթուղթ, որը մեկ գլխավոր ուղերձ ուներ, որ չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Սա հայ ժողովրդի, ձեր պահանջն էր։ Մենք սա տարել էինք խորհրդարան, ասում էինք՝ եկեք այս փաստաթղթի տակ ստորագրեք, հարց չունենք, մենք վստահ էինք, որ իրենք չէին անելու, որովհետև մենք վստահ էինք, որ իրենք դավաճան էին։ Սա արել էինք ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք տանը նստած դեռ մտածում են, որ սրսնք դավաճան չեն, սրանց հետ հույս են կապում նրանց համար։ Այսօր ջրբաժան է նրանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայկական Արցախ, պետականություն և հայրենիք, պարզ ուզում են հայ մնալ, չեն ուզում թուրքի առաջ ծնկի գալ»,- ասաց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ կառավարական ամառանոցների մոտ խաղաղ ակցիայի մասնակիցները ցանկացան երթով շարժվել դեպի Ազգային ժողով, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին ակցիայի խաղաղ մասնակիցների նկատմամբ։

Մանրամասներ՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում