Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 22:38 03-06-2022

Ուկրաինայից հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրներ չկան. Պուտին

Վլադիմիր Պուտինը «բլեֆ» է անվանել լուրերն այն մասին, որ Ռուսաստանը խոչընդոտում է Ուկրաինայից հացահատիկի դուրսբերմանը՝ դրանով իսկ ստեղծելով պարենային ճգնաժամ։

Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում, պարենի համաշխարհային շուկայում անբարենպաստ իրավիճակը սկսել է ձևավորվել դեռևս Ուկրաինայում ռուսական «հատուկ գործողությունից» առաջ, մասնավորապես՝ 2020 թվականին «կորոնավիրուսային համաճարակի հետևանքների դեմ պայքարի գործընթացում»։

«Մենք այժմ փորձեր ենք տեսնում՝ պարենի համաշխարհային շուկայում տեղի ունեցողի, այս շուկայում առաջացող խնդիրների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը հացահատիկի արտահանման մի քանի ուղի է նշել: Նախ՝ Ուկրաինան կարող է օգտագործել Նիկոլաևի և Օդեսայի վերահսկվող նավահանգիստները, միայն դրա համար պետք է ականազերծի դեպի նավահանգիստներ տանող ճանապարհները։ «Մենք չենք օգտվի ականազերծման իրավիճակից՝ ծովից որևէ հարձակում սկսելու համար»,- հավելել է նա:

Բացի դրանից՝ նա առաջարկել է առանց որևէ պայմանի օգտվել պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանի գրաված Բերդյանսկի և Մարիուպոլի նավահանգիստներից։ «Մենք կապահովենք խաղաղ անցումը, երաշխավորում ենք այդ նավահանգիստների մոտեցման անվտանգությունը, կապահովենք օտարերկրյա նավերի մուտքն ու տեղաշարժը»,- ընդգծել է Պուտինը։

Հնարավոր է նաև հացահատիկ արտահանել Դանուբի երկայնքով՝ Հունգարիայի, Ռումինիայի կամ Լեհաստանի տարածքով, նշել է նա։ Սակայն ամենահեշտ ու էժան տարբերակը, ըստ ՌԴ նախագահի, Բելառուսով հացահատիկի արտահանումն է։ Բայց դրա համար անհրաժեշտ է հանել Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցները, հավելել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին