Հունիսի 1-ին Կապանի համայնքային ոստիկանները շրջայցի ժամանակ, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Գորիս քաղաքի 50-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը:
Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը հայտնաբերված մի քանի խորանարդ մետր փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Փայտանյութի ձեռք բերման հանգամանքները քննությամբ պարզվում են: