Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:55 03-06-2022

Դու ո՞նց կարաս էշը ջորուց չջոկելով՝ գնաս, Ալիևի հետ բանակցես, Ալիևի հերն ո՞վ ա եղել, քո հերն ո՞վ ա․ քաղաքացի

Ֆրանսիայի հրապարակում՝ ընդդիմության հանրահավաքի ընթացքում, Վլադիմիր Սելիմյանը Oragir.news-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե քիչ առաջ ինքը մոտացավ և ասաց, որ խոսք ունի ասելու, և լուսանկար կա, որը ուզում է ցույց տալ, ինչի՞ մասին է խոսքը, ասաց․

«Պապս՝ Լևոնը, 1914 թվականին ռուս բանակի հետ միասին կռվել է թուրքի դեմ, կռվել է, որ մենք լավ ապրենք, հիմա պապուս խոսքերն եմ ուզում ասել․ մենք արյուն ենք թափում, որ հայ ազգը չկոործանվի։ Հայ ազգն ունի Աստված, հող, իր երկիրն ու իր ընտանիքը։ Ուրիշ բան հայ ազգը չունի։ Պապս ասել է, որ մենք կռվում ենք, որ դուք չջնջվեք թուրքի ձեռքին։ Հայրս 1941 թվականին գնացել է պատերազմ, 1945 թվականին՝ վերադարձել։

Մյուս պապս Անդրանիկի զորքի հետ մտել է Վանով ու Բայազետով դուրս է եկել՝ ոտքը կտրված։ Երկու պապերս ինձ սովորեցրել են հայ լինել, հայը պետք է հայ մնա, ոչ թե դավաճան, փողով, ոսկով, սրան նրան մուտիլովկով։ Ես էլ եմ պապ, թոռներ ունեմ, իմ թոռներին ի՞նչ անեմ, բանակից ազատե՞մ, սրանց նմա՞ն։

Այն ժամանակ քաղաքով ման գայիր՝ երկու ոստիկան չէիր տեսնի, այն ժամանակ պատվաբեր չէր ոստիկան լինելը, որովհետև գործարարներ էին աշխատում, ամեն մարդ իր գործին էր լինում, հիմա չեն ամաչում, ասում են՝ հետնորդները, առաջնորդները, հետագա գալացողները էսի մուտիկովկա ա, բլեֆ ա, էսի քաղաքագիտությունից հասկանում է․ ոչ մեկն էլ չի հասկանում։

Դու ո՞նց կարաս էշը ջորուց չջոկելով՝ գնաս, նստես Ալիևի հետ բանակցես, արա՜, Ալիևը հին պոկերիստ ա, Ալիևի հերը ո՞վ ա եղել, քո հերն ո՞վ ա։ Դու ո՞նց կարաս նստես, Ալիևի հետ հարցեր լուծես»։


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան