Ներքին 4 տարի առաջ - 14:45 03-06-2022

Հայկ Սարգսյանի և Տիգրան Խաչատրյանի դեմ ցուցմունք տված ոստիկանը ջնջել է ՖԲ իր էջը

Կառավարական երրորդ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական գործով կալանավորվել են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Խաչատրյանի փաստաբան Բենիկ Գալստյանը նշում է` իր պաշտպանյալի դեմ միայն մեկ ցուցմունք կա` ոստիկանության աշխատակցի։ Երեկ Նարեկ Սամսոնյանն էլ հրապարակել էր Սարգսյանի եւ Խաչատրյանի դեմ ցուցմունք տված անձի լուսանկարը եւ նշել. «Ծանոթացե՛ք, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի (գրպանահատության բաժանմունք) օպեր Արամ Գրիգորյանն է: Նա սուտ ցուցմունք է տվել Հայկ Սարգսյանի դեմ: Ըստ ցուցմունքի՝ Արամը տեսել է, թե ինչպես է Հայկը հարվածում և հայհոյում տարբեր ոստիկանների: Արամն էս ցուցմունքի համար ապագայում նստելու ա, բայց մինչ այդ Արամին պետք է հայտնի դարձնենք»։

Սամսոնյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իր հրապարակումից 20 րոպե հետո Արամ Գրիգորյանը ջնջել է ֆեյսբուքյան իր էջը։

Նշենք, որ այս գործով կա երեք կալանավորված անձ, 3֊րդի անունը Քննչական կոմիտեից չեն փոխանցում, իսկ փաստաբաններն էլ տեղյակ չեն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել