Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:19 03-06-2022

2021 թ.-ի փաստացի ծախսը 2020 թ.-ի համեմատ աճել է շուրջ 84 մլրդ դրամով կամ՝ 16 %-ով. սոցապնախարարի տարեկան հաշվետվությունը

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ 2021 թվականի ճշտված բյուջեով իրականացրել է 17 բյուջետային ծրագիր, 130 միջոցառում։

2020 թվականի ֆինանսավորումը կազմել է շուրջ 534 , 3 մլրդ դրամ, 2021 թվականի փաստացի ծախսը 2020 –ի համեմատ աճել է շուրջ 84 մլրդ դրամով կամ՝ 16 %-ով.

«Այս աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ համավարակի և պատերազմի մեղմման նպատակով կառավարության որոշումով նախարարությունը փաստացի ֆինանսավորվել է շուրջ 64,1 մլրդ դրամով։ Կատարվել է ուսումնասիրություն՝ երեխաների որդեգրման խնդիրների վերհանման նպատակով և մշակվել է ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագիծը։ 3000 հայ երեխայի տրամադրվել են ցերեկային խնամքի ծառայություններ»։

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, թե կառավարության նիստում նախարարը նշեց, որ երեք բանկ արդեն միացել է այն համակարգին, որը ենթադրում է, որ կենսաթոշակառուները իրենց կենսաթոշակի 10%-ի չափով, բայց ոչ ավել, քան հինգ հազար դրամը, կարող են ստանալ հետվճար, նախարարն ասաց.

«Այն քաղաքացիները, ովքեր օգտվում են այլ բանկերից, չեն կարող հանդիսանալ այս ծրագրի շահառու»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ