Արտաքին 4 տարի առաջ - 17:03 02-06-2022

Ուկրաինայի առաջնագիծը հասնում է 1000 կիլոմետրի. Զելենսկի

«Ռուսական զորքերը Ուկրաինայում գրավել են 3620 բնակավայր, որոնցից 1017-ն արդեն հաջողվել է ազատագրել։ Եվս 2603-ը դեռ նախատեսվում է ազատագրել»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատգամավորների առջև։

«Այսօրվա դրությամբ մեր տարածքի մոտ 20 տոկոսը գտնվում է զավթիչների վերահսկողության տակ: Գրեթե 125 հազար քառակուսի կիլոմետր: Սա շատ ավելին է, քան Բենիլյուքսի բոլոր երկրների տարածքը միասին վերցրած»,- ասել է Զելենսկին:

«Մոտ 300 հազար քառակուսի կիլոմետրը աղտոտված է չպայթած ականներով և արկերով»,- հավելել է նա։

Զելենսկու խոսքով, Ուկրաինայում առաջնագիծն այժմ հասնում է հազար կիլոմետրերի։

«Մարտերը շարունակվում են հսկայական տարածքում՝ մեր երկրի արևելքում գտնվող Խարկովից մինչև հարավում գտնվող Նիկոլաև: Նրանց միջև ուղիղ գծով 454 կիլոմետր է: Բայց եթե նայեք ամբողջ առաջնագծին, որը, իհարկե, չի անցնում ուղիղ գծով, ​​ապա այս գիծը ավելի քան հազար կիլոմետր է»։

Պատերազմի գրեթե 100 օրվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2478 հրթիռ, միայն նախորդ օրը՝ հունիսի 1-ին, Ուկրաինան գնդակոծվել է 15 հրթիռով, ասել է Զելենսկին։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգին զենքով օգնելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու համար, ինչպես նաև կոչ է արել աջակցել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան