Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:12 02-06-2022

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանից իջեցված գնով նավթ գնելու հնարավորությունը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արևմտյան երկրները Ռուսաստանից նավթի ներկրումից հրաժարվելու փոխարեն քննարկում են այն ավելի էժան գնով գնելու հնարավորությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դուք ունեք խնդիր, որն ի հայտ է եկել հիմա, երբ Եվրոպան որոշում է, որ պետք է էլ ավելի սահմանափակի ռուսական նավթի գնումները։ Ակտիվ քննարկումներ կան, թե ինչ կարելի է անել. գուցե նույնիսկ նավթ գնել, բայց սահմանափակ գնով»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Նրա կարծիքով, այս դեպքում Ռուսաստանը կպահպանի նավթ արտահանելու հնարավորությունը, բայց արդեն շուկայականից զգալիորեն ցածր գնով։

Բայդենը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ում բենզինի և պարենամթերքի գների իջեցում մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, չի լինի:

Մայիսի 31-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ։ Նոր սահմանափակումները կազդեն Ռուսաստանից նավթի ներկրման, երկրի խոշորագույն բանկի, պետական ​​լրատվամիջոցների և քաղաքացիներից վրա:

Ռուսաստանից հում նավթի գնման արգելքն ուժի մեջ կմտնի պատժամիջոցների սահմանումից վեց ամիս անց։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել